44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված ու տեղահանված ևս 9 շահառու ընտանիք սերտիֆիկատ է ստացել
Սեպտեմբերի 6-ին քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված ևս ինն անձի հանձնվել են սերտիֆիկատներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը:
Սերտիֆիկատների տրամադրման գործընթացը շարունակվում է։ Դրանք ստացած քաղաքացիների թիվն արդեն քառասունմեկ է, որոնցից վեցն իրացման փուլում է, երկուսն՝ ավարտված։
Կարծիքներ