Կատարը 200 միլիարդ դոլար է ծախսել աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Կատարը 200 միլիարդ դոլար է ծախսել աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Կատարի շեյխ Ահմեդ բեն Նասեն բեն Ջասիմ Ալ Թանին պատմել է, թե ինչքան է ծախսվել աշխարհի 2022 թվականի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

«Մեր մոտավոր ծախսերը կազմում են 200 միլիարդ դոլար։ Այդ գումարները ծախսվել և ծախսվում են ենթակառուցվածքների, օդանավակայանների, մարզադաշտերի և նոր քաղաքների կառուցման վրա։ Մեր նպատակն է աշխարհի առաջնությունը դարձնել անմոռանալի։ Մենք տեսանք, թե ինչպես ամեն ինչ կազմակերպեց Ռուսաստանը, և շատ բան ենք սովորել նրանցից։ Դա հրաշալի փորձի փոխանակում էր»,- շեյխի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում