Թույլ չենք տա, որ նման միջադեպերով մեր հարաբերությունները խաթարվեն թշնամիների կողմից. Ռաիսին՝ Ալիևին

Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Նա իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի մահվան կապակցությամբ, տուժածին էլ մաղթել է շուտափույթ ապաքինում:
Իրանի ղեկավարը նշել է, որ հարձակման մասշտաբները հետաքննում են համապատասխան մարմինները։
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները «թույլ չեն տա, որ երկու երկրների հարաբերությունները խաթարվեն թշնամիների կողմից։
Շնորհակալություն հայտնելով ցավակցելու համար, Ալիևն ասել է, որ չպետք է թույլ տալ, որ խաթարվեն 2 երկրների ընկերական հարաբերությունները նմանմիջադեպերի պատճառով:
Կարծիքներ