Ջալալ Հարությունյանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զինծառայողների եւ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցել են նախապես հերթագրված քաղաքացիներ եւ մի խումբ զինծառայողներ:
Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական եւ այլ ոլորտներին:
Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների եւ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին:
Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:
Կարծիքներ