Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել Է
Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել Է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում Է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել Է, 13 հիվանդ գտնվում Է ծանր վիճակում»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առողջապահության նախարարությունը նշում Է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում համավարկը կրկին սկսել Է ընդլայնվել, 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 78 ախտահարված, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը մայիսի սկզբից ի վեր: Ամենից շատ հիվանդացածներ են Պրահայում՝ 155 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Համավարակի սկզբից Չեխիայում COVID-19-ով Է հիվանդացել ավելի քան 3,9 միլիոն մարդ: Մահվան դեպքեի քանակը կազմել Է 40340, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ