Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը.
<<Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին>>,-գրել է նա։
Կարծիքներ