Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Սեպտեմբերի 16-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ, Արագածոտնի մարզի Օշական և Տավուշի մարզի Բերդավան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 գյուրզա, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում