«Դասարան + դասական» թատերական կրթական ծրագիր դպրոցահասակների համար

«Դասարան + դասական» թատերական կրթական ծրագիր դպրոցահասակների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան + դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու հայտնի արվեստագետների, լսելու մշակույթի ոլորտի մասնագետների դասախոսություններ, խաղալու ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 25-ը լրացնել մասնակցության հայտը և գրել մոտիվացիոն նամակ: 

Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://bit.ly/3MOP7wJ կամ զանգահարել 010-52-57-72 հեռախոսահամարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում