Վարազդատ Հարոյանը վերսկսել է մարզումները
Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն ապրիլի սկզին ձեռքի վիրահատության էր ենթարկվել, շարք է վերադարձել և մասնակցել է «Կադիսի» ընդհանուր խմբի մարզմանը: Հիշեցնենք՝ Հարոյանը վնասվածքը ստացել էր Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Կարծիքներ