Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00. դոնորները մոտենան անձնագրով. ՀՀ ԱՆ
Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00. դոնորները մոտենան անձնագրով.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՈՆՈՐՆԵՐԻՆ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է` լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած, լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90 զարկերակը լինի 60-90 հարված րոպեում Արյունատվության հակացուցումները Հակացուցումները կարող են լինել. բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Բացարձակ հակացուցումներն են.
Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն):
Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:
Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ: Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են. 1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ 6 ամիս 2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում 6 ամիս 3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում) 6 ամիս 4) հղիության և լակտացիայի շրջան ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո 5) դաշտանի շրջան դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր 6) ալերգիկ վիճակներ 2 ամիս 7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ 1 ամիս 8) պատվաստումներ` կենդանի վակցինա սպանված վակցինա կատաղության դեմ հեպատիտ Բ-ի դեմ 1ամիս 10 օր 2 շաբաթ 6 ամիս 9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ 1 շաբաթից մինչև 1 ամիս 10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք 5 տարի 11) ոգելից խմիչքների ընդունում 24 ժամ 12)ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ 3 ամիս Ինչպես նախապատրաստվել արյունատվության Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա` արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ, արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ, Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/: Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ: Արյունատվությունից հետո անհրաժեշտ է. 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում, վիրակապը պահել 1.5-2 ժամ, այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, չօգտագործել ոգելից խմիչք, լավ սնվել և խմել շատ հեղուկ: Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:
Կարծիքներ