Կապանում Գևորգ Փարսյանն անգամ ՔՊ-ական թեկնածուի հոր հոգեհանգիստն օգտագործեց սեփական փիառի համար
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, երեկ՝ նոյեմբերի 4-ին Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին ժամանել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հոգեհանգստի արարողության ժամանակ ակնհայտ է դարձել, որ ՔՊ քաղաքապետի թեկնածուն բավականին մեծ կապեր ունի, սիրված ու հարգված է ինչպես իր թիմում, այնպես էլ քաղաքացիների մոտ: Պատահական չէ, որ ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին ներկա են եղել վարչապետ Փաշինյանը, փոխվարչապետ Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հայտնի արվեստագետներ: Հոգեհանգստի մասնակիցների մեջ նկատվել է նաև նորատուսցի Ալիկը:
Այս անձանց ներկայությունը քարոզչական այս փուլում լուրջ անհանգստություն է առաջացրել մյուս թեկնածու՝ գործող քաղքապետ Գևորգ Փարսյանի շտաբում: Փարսյանը փորձել է փիառ անել իրեն և եկել է հոգեհանգստի մեծ շքախմբով, ինչը քմծիծաղ է առաջացրել ներկաների շրջանում: Որոշ տեղեկությունների համաձայն Փարսյանը Հրապարակ օրաթերթին պատվիրել է քարկոծել իր մրցակցին նույնիսկ այս ողբերգական պահին՝ հաշվի չառնելով ՔՊ-ական թեկնածուի ընտանիքում պատահած ողբերգությունը: Հրապարակը գրել է հեգնական լուր, ինչը համացանցում մեծ դժգոհութուն էր առաջացրել։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Փարսյանի համար չկան ու գոյություն չունեն սրբություններ, նա անգամ ՔՊ-ական թեկնածուի հոր հոգեհանգիստն օգտագործեց սեփական փիառի համար։
ArmeniaNews
Կարծիքներ