Հադրութի շրջանում աճյունների որոնողական աշխատանքը եղանակի պատճառով հետաձգվել է
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի՝ անբավարար տեսանելիության պատճառով: Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:
Կարծիքներ