Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արփինե Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը և Վահագն Հովակիմյանը:
«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենքի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Օրենքի նախագիծն ստացավ 86 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:
Կարծիքներ