Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի հերթական ռեկորդն է գրանցվել
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 28 145 դեպք, սա առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է COVID-19- ի իրավիճակը դիտարկելող գործառնական շտաբը:
Վերջին ռեկորդային թիվը գրանցվել էր նոյեմբերի 27-ին՝ 27 547 դեպք:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման բոլոր նոր դեպքերից ամենաշատը գրանցվել են Մոսկվայում (7,750), Սանկտ Պետերբուրգում (3,692), Մոսկվայի մարզում (1,193):
Անցած մեկ օրվա ընթացքում 29 502 մարդ ապաքինվել է, 554-ը մահացել է:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է վարակի 2.375.546 դեպք, բուժվել է 1 859 851 հիվանդ, մահացել է 41 607 մարդ:
Կարծիքներ