Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք
Ադրբեջանը 2020թ․-ի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Şafak լրատվական գործակալությունը, վերջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայից զենքի արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 600 տոկոսով։ Ադրբեջանը Թուրքիայից ներմուծած զինամթերքն ու ռազմական տեխնիկան ակտիվորեն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:
Ըստ Yeni Şafak-ի՝ Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվող թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը գրավել է աշխարհի ուշադրությունը: Բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո «թակել են Թուրքիայի դուռը»` տեղական և ազգային ռեսուրսներով արտադրված ապրանքները գնելու նպատակով:
Կարծիքներ