Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ուկրաինայում չի դադարեցրել աշխատանքը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ուկրաինայում չի դադարեցրել աշխատանքը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքն Ուկրաինայում:

«Հաշվի առնելով այսօր Ուկրաինայում տիրող անվտանգության իրավիճակը՝ մեր թիմերը մի պահ դադարեցրին աշխատանքները, պատսպարվեցին և շարունակեցին աշխատել տեղում։ Մարդասիրական օգնության մեր ամբողջական ժամանակացույցը կվերսկսվի անմիջապես, երբ անվտանգության իրավիճակը թույլ տա: Մենք վերահսկում ենք մարդասիրական կարիքները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար»,- նշված է կառույցի թվիթերյան էջում:

Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունն էլ հայտարարել է, որ գրասենյակի չգործելու մասին տեղեկությունները կեղծ են։ «Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունը երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշխատում է առավելագույն լարվածությամբ: Կարմիր խաչի շարժման մեր միջազգային գործընկերները ևս աշխատում են ուժերի գերլարումով»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում