Հայաստանի Մ21 հավաքականը առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է Սերբիայի ընտրանուն
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է Սերբիայի Մ-21 հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում է Սերբիայի ընտրանուն: 36-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը:
Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով՝
Արման Ներսեսյան, Արսեն Գալստյան, Վոլոդյա Սամսոնյան, Երջանիկ Ղուբասարյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան, Միքայել Միրզոյան, Նարեկ Աղասարյան, Ժիրայր Շաղոյան, Նարեկ Գրիգորյան, Գրենիկ Պետրոսյան։
Կարծիքներ