Ճապոնիայի ափերի մոտ վառելիքի արտահոսք Է տեղի ունեցել ծանծաղուտում խրված նավի պատճառով
Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը ծանծաղուտում Է խրվել Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայի Հատինոհե նավահանգստի շրջանում, ինչի հետեւանքով նավի կորպուսում խորը ճաք Է գոյացել: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:
Շուրջ 40 հազար տոննա ջրատարողություն ունեցող CRIMSONPOLARIS նավի վրա միջադեպի պահին գտնվում Էր անձնակազմի 21 անդամ՝ Չինաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ: Նրանք բոլորը փրկվել են: Մինչեւ օգոստոսի 12-ը առավոտյան ժամը 9-ը (Երեւանի ժամանակով 04:00-ն) ճաքը տարածվել Է կորպուսի ամբողջ մակերեսով, ինչի արդյունքում դրա ոչ մեծ մասը պոկվել ընկել Է:
Ներկայում մասնագետները որոշում են վթարի վայրում նավի խորտակվելու հավանականությունը: Նաեւ աշխատանք Է սկսվել նավից արտահոսող վառելիքի տարածումը չթույլտրելու ուղղությամբ: Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծվել Է շտաբ՝ միջադեպի հետ կապված տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ