Հորդանանի թագավորը ՀՀ վարչապետին շնորհավորել է բանակցությունների արդյունքում խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին

Հորդանանի թագավորը ՀՀ վարչապետին շնորհավորել է բանակցությունների արդյունքում խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

«Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

 

Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II-ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

 

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում