Եվգենյա Մեդվեդևան վերադարձել է իր նախկին մարզչի մոտ. լուսանկարներ

Եվգենյա Մեդվեդևան վերադարձել է իր նախկին մարզչի մոտ. լուսանկարներ

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդուհի, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան որոշել է վերադառնալ իր նախկին մարզիչ Էթերի Թութբերիձեի ղեկավարած խումբ: Այդ մասին հայտնում է «РИА Новости» կայքը:

20-ամյա մարզուհին 2018թ օլիմպիական խաղերից հետո, որի ժամանակ նվաճել էր երկու արծաթե մեդալ, մեկնել էր Տորոնտո և սկսել մարզվել կանադացի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Վերջինիս գլխավորությամբ նա բրոնզե մեդալ էր նվաճել 2019թ աշխարհի առաջնությունում:

Նշենք, որ Եվգենյա Մեդվեդևան Էթերի Թութբերիձեի գեղասահքի խմբի սաներից է և նրա գլխավորությամբ մարզվել է մոտ 11 տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում