Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում
Երեկ շրջայց էի կատարել #Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում ու ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Կարևորել եմ նոր #ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: #Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:
Իտալական «#Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին նշել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը:
Կարծիքներ