Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին

Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին

«Բջնի ամրոց» այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամրոցի տարածքի բնակիչներին առաջարկեց գնել նրանց տները «լավ գնով», որպեսզի տարածքը գերակա շահ ճանաչվի, և ամրոցին տրվի զբոսաշրջային նշանակություն:

Դիմելով պատասխանատու պաշտոնյաներին՝ Փաշինյանն ասաց, որ նախկինում ամրոցի մասով առաջադրված խնդիրները չեն լուծվել ամբողջությամբ, տարածքում դեռ կան ծառեր, որոնք խանգարում են ամրոցի տեսքին, նաև կան երևացող խողովակաշերեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում