Եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին, ստիպված կլինենք դա ընդունել ի գիտություն. Փաշինյան
Կառավարության ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն-ում Հայաստանի անդամակցության հարցին։
Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանի կողմից անդամավճարների չվճարումը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ից հեռացման, Փաշինյանը պատասխանել է, որ կազմակերպությունում նման մեխանիզմ գոյություն ունի։
«ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- ասել է վարչապետը։


Կարծիքներ