Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու

Սույն թվականի մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։

Համայնքապետարանից հայտնում են, որ ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։

Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։

Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։

Մեկնում՝

առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով)

համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։

Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում