ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք լրատվամիջոցների և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Россия сегодня, РИА Новости, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան իշխանություններն այս լրատվամիջոցներն ավելացրել են օտարերկրյա գործակալությունների ցանկում։ Հստակեցվում է, որ Վաշինգտոնը նույնպես քայլեր կձեռնարկի այս լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ։
Նոր սահմանափակումները չեն շրջանցել նաև Մարգարիտա Սիմոնյանին և RT-ի մի քանի թոփ-մենեջերներին։ Փաստաթղթում Սիմոնյանը բնութագրվում է որպես վատ ազդեցություն գործող ռուսական կառավարության ջանքերի կենտրոնական դեմք: Սահմանափակումների ցուցակում են նաև Ելիզավետա Բրոդսկայան, Անտոն Անիսիմովը, Անդրեյ Կիաշկոն, Կոնստանտին Կալաշնիկովը, Ելենա Աֆանասևան, Ալեքսեյ Գերաշչենկոն, Անաստասիա Էրմոշկինան, Ալեքսանդր Նեժենցևը և Վլադիմիր Տաբակը։
Կարծիքներ