Արտենիում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով բնակարանի պատշգամբից

Արտենիում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով բնակարանի պատշգամբից

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Մ.-ն (ծնված 1989 թ.) ցանկանում է նետվել բնակարանի պատշգամբից։

Փրկարարները կանխել են Գ․ Մ.-ի ինքնասպանության փորձը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում