Իրավունքի ուժը, թե ուժի իրավունքը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, որով ուրվագծվեց Թուրքիայի այսօրվա հյուսիս-արեւելյան սահմանը՝ ներառելով Հայկական ԽՍՀ-ի զգալի տարածքներ կամ այլ կերպ ասած մեր պատմական հայրենիքի անբաժան մի մասը։
Երեկ Թուրքիայի խորհրդարանում կազմակերպվել էր «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները 1921 թ. մարտի 16-ին կայացած Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի կապակցությամբ» խորագրով միջոցառում: Պանելային քննարկումները անցկացվել են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի հովանու ներքո եւ մայրաքաղաքի Բիլկենթ համալսարանի աջակցությամբ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, «Թուրք-ռուսական հարաբերությունները 1921 թ. Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակին» պանելային հանդիպման ընթացքում ցուցադրվել են փաստաթղթի ստորագրման պատմական կադրերը: Պատմաբաններն ու միջազգային իրավունքի մասնագետները հարցականի տակ են դնում այս փաստաթղթի ստորագրման գործընթացի օրինականությունը:
Ներկայումս հանրային դիսկուրսում հաճախ է շոշափվում Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը որպես շրջադարձային տարեթիվ, սակայն Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված միջոցառումը հստակ ազդակ է շահագրգիռ կողմերին, որ իրենք չեն պատրաստվում փոփոխությունների այս հարցում։ Մարտի 16-ը մեկնաբանվում է ընդամենը որպես թուրքական դիվանագիտության հաղթանակի վկայություն...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ