Իսրայելի վարչապետը բանակին և հետախուզությանը հանձնարարել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի
Իսրայելի պաշտպանության բանակին և իսրայելական հետախուզության Մոսադին հանձնարարվել է պատրաստվել Իրանից ցանկացած իրադարձությունների։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադը» հրահանգներ են ստացել մեզանից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի: Մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար: Ամերիկացիները դա հասկանում են, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև իսրայելական հասարակությունը: »,- գրել է վարչապետը Twitter-ի իր էջում։
Կարծիքներ