Ռումինիայում թեթեւ ինքնաթիռ է կործանվել
Կիրակի օրը թեթեւ ինքնաթիռ է կործանվել Բիստրիտա-Նասաուդ կոմսության Կոլիբիցա ջրամբարում։ Օդաչուն զոհվել է, հաղորդում է Agerpres-ը:
Ուղևորը, ով Գերմանիայի քաղաքացի է, թեթև վնասվածքներ է ստացել և հրաժարվել հոսպիտալացումից։
Մեկ օր առաջ մեկ այլ թեթև ինքնաթիռ է կործանվել երկրի հարավում գտնվող Ջուրջիու շրջանում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Այս միջադեպերի հանգամանքները հետաքննվում են։
Կարծիքներ