Ավելի քան 30 չինացի պաշտոնյա ազատվել է աշխատանքից՝ կորոնավիրուսի բռնկմանը սխալ արձագանքելու համար

Ավելի քան 30 չինացի պաշտոնյա ազատվել է աշխատանքից՝ կորոնավիրուսի բռնկմանը սխալ արձագանքելու համար

Ավելի քան 30 չինացի պաշտոնյա ազատվել է աշխատանքից՝ վերջին ժամանակներս երկրում վերջերս տեղի ունեցած կորոնավիրուսի բռնկմանը պատշաճ չարձագանքելու համար, հայտնում է AP-ն:

Աշխատանքից ազատվածների թվում են փոխքաղաքապետը, քաղաքային թաղամասերի առողջապահական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաեւ հիվանդանոցների, օդանավակայանների եւ զբոսաշրջության բաժինների աշխատակիցները:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ներսում հիվանդության փոխանցման 94 նոր դեպք է գրանցվել:

Վերջին բռնկումը կապված է օդանավակայանի հետ արեւելյան Նանկին քաղաքում: Դելտա տարբերակը տարածվել է օդանավակայանի աշխատակիցների շրջանում:

Բռնկոււմն ուղեւորությունների սահմանափակումների վերականգնման, բնակչության եւ 1.5 միլիոն բնակչություն ունեցող Չժանցզյացզե քաղաքի ամբողջ տարածքի մեկուսացման է հանգեցրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում