Եվրոպան 4,2 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային․ ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինային հատկացնում են գրեթե 4,2 միլիարդ եվրո Ուկրաինայի աջակցության 50 միլիարդանոց հիմնադրամից։
Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար․ «Պուտինյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ Ուկրաինային տրամադրել ենք մոտ 114 միլիարդ եվրոյի աջակցություն։ Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»։
Ուկրաինայի աջակցության (Ukraine Facility) հիմնադրամից 4,2 միլիարդ եվրոյի աջակցությունը ստանալու մասին հայտարարել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Կարծիքներ