Վայրի արջը՝ ջակուզիում

Վայրի արջը՝ ջակուզիում

ԱՄՆ-ում, Թենեսի նահանգի զբոսայգում, վայրի սև արջը մտել է ջակուզի տաքանալու։ Կատարվածի տեսանյութը հրապարակել է Daily Mail- ը:

Տեղի բնակիչ Մեյսոն Տրեբոնին տեսանյութ է նկարահանել, երբ տեսել է, թե ինչպես է արջը բարձրանում իր բակի ցանկապատի վրա:

Կադրերում երևում է, թե ինչպես է արջն անցնում բակի ցանկապատի վրայով ու շարժվում դեպի տաք ջրով լցված հիդրոմերսող վաննան:

Մոտ 15 րոպե ջրի մեջ մնալուց հետո արջը լքել է տաք վաննան և հեռացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում