Մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղը

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղը

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Դայանա Ռիգը, ով «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Օլենա Տիրելին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դերասանուհին մահացել է իր տանը վաղ առավոտյան: Մահվան պատճառը չի նշվում:

Դայանա Ռիգը խաղացել է նաև 1960-ականների «Վրիժառուները» սերիալում, ինչպես նաև հայտնվել է «Դոկտոր Ով» սերիալի էպիզոդներից մեկում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում