Մեսսին առաջվանը չէ. Աշխարհի առաջնությունում նա կարող է լինել պահեստային
Լեհաստանի ֆուտբոլի հավաքականինախկին մարզիչ Անտոնի Պիեխնիչեկին չի անհանգստացնում լեհերի առաջիկա հանդիպումը Լիոնել Մեսսիի հետ Աշխարհի առաջնությունում։
«Եկեք անկեղծ լինենք. Մեսսին նույնը չէ, ինչ մի քանի տարի առաջ: Հայտնի չէ, թե նա ինչ դեր կունենա 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի կազմում, հնարավոր է, որ նրան նստեցնեն պահեստայինների նստարանին՝ հաշվի առնելով նրա ներկայիս մակարդակը։ Նա կարող է խաղալ Զլատան Իբրահիմովիչի դերը, որին վերջին 15-20 րոպեներին են մտցնում Շվեդիայի հավաքականի հանդիպումներում։ Բայց, այնուամենայնիվ, հնարավոր է, որ նա մեծ մրցաշար անցկացնի։ Անակնկալների համար միշտ տեղ կա»,- ինչպես հայտնում է armsport.am-ը՝ Պիեխնիչեկի խոսքերը մեջբերել է Marca-ն:
Արգենտինայից և Լեհաստանից բացի C խմբում կխաղան Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի հավաքականները։
Կարծիքներ