Ուկրաինայի իշխանությունները մեկ օրում մարդասիրական միջանցքներով տարհանել են 3376 մարդու
Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի հումանիտար միջանցքներով տարհանել են գրեթե 3400 մարդու։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
«Ընդհանուր առմամբ այսօր տարհանվել է 3376 մարդ»,- ասել է Վերեշչուկը իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Կարծիքներ