Երևանի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր սոցիալական աշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ
Մեծապես կարևորելով սոցիալական ոլորտի աշխատակիցների առաքելությունը՝ Երևանի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր սոցիալական աշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Երևան քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործընթացում մեծ ներդրում ունեցած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի զարգացման ու նոր ձեռքբերումների ուղղությամբ:
Երևան համայնքում սոցիալական պաշտպանության համակարգի ներդրման կարևորագույն հաղթանակն այսօր համայնքում սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ թիմ ունենալն է: Բնագավառի աշխատակիցներին մաղթում ենք մասնագիտական նոր նվաճումներ՝ պատասխանատու ու անչափ կարևոր աշխատանքում:
Կարծիքներ