«Թուրքիան շարունակում է խախտել Լիբիայում զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը»․ Մակրոն

«Թուրքիան շարունակում է խախտել Լիբիայում զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը»․ Մակրոն

Թուրքիան շարունակում է խախտել Լիբիայում  զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է հոկտեմբերին և կոչ էր անում մինչև տարվա վերջ բոլոր արտաքին ուժերն ու վարձկաններին դուրս բերել երկրից, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Էրդողան․ սուլթանը, որըն արհամարհում է Եվրոպան» վավերագրական ֆիլմաշարում, հայտնում է Ahval-ը։

Անցյալ շաբաթ Մակրոնը Փարիզում հանդիպել է Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավար Մուհամմադ ալ Մենֆիին, որտեղ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի վերաբացվելու է Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատունը:

«Տարածաշրջանում խաղաղություն հաստատել հնարավոր չի լինի, եթե Թուրքիան շարունակի միջամտել՝ հակառակ միջազգային իրավունքը պահպանելու և զորքերը դուրս բերելու մասին բազմաթիվ կոչերին», - ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև նշել է, որ Թուրքիան չի դուրս բերում իր զորքերը Լիբիայից, որպեսզի կարողանա վերահսկել երկրի հարուստ նավթային ռեսուրսներն ու խաղաղության հաստատման գործընթացի ուղղությունը:

Ազգային համաձայնության կառավարությունը և Լիբիայի ազգային բանակը, ապստամբ հրամանատար Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, հոկտեմբերի 23-ին համաձայնել են Լիբիայի բոլոր տարածքներում մշտական հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ դադարեցնելով երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմը: Գործարքը, որը ՄԱԿ-ը նշել է որպես «պատմական ձեռքբերում», նախատեսում է, որ բոլոր վարձկանները և օտարերկրյա մարտիկները երեք ամսվա ընթացքում լքեն Լիբիան: Այնուամենայնիվ, չնայած միջազգային տերությունների և հաստատությունների, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ստացված համաձայնությանը, օտարերկրյա զորքերը, այդ թվում ՝ թուրքական և ռուսական ուժերը, շարունակում են մնալ երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում