Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է 30-50 տոկոսով սուբսիդավորել պարարտանյութերի գները

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է 30-50 տոկոսով սուբսիդավորել պարարտանյութերի գները

Էկոնմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է 30-50 տոկոսով սուբսիդավորել պարարտանյութերի գները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նշենք, որ այս տարի պարարտանյութերի գներն աճել են մոտ երեք անգամ, ինչը գարնանացանի նախաշեմին խնդիրներ է ստեղծել գյուղացիների համար։

«Մենք կառավարությանն առաջարկել ենք դիտարկել պարարտանյութի գնի 30-50 տոկոս սուբսիդավորում՝ հաշվի առնելով գների այն կտրուկ աճը, որն այս ոլորտում ունենք։ Բայց միաժամանակ հաշվի են առնվում այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք կարող ենք ունենալ մատակարարների հետ՝ պարարտանյութի մատակարարման գների զեղչեր ստանալու ուղղությամբ։ Այդ երկու ֆակտորը հաշվի առնելով՝ առաջարկում ենք 30-50 տոկոսով զեղչ։ Միաժամանակ բանակցություններն այլ երկրների հետ բավական զարգացած փուլում են գտնվում, և մենք ակնկալում ենք, որ որոշ հաջողություններ կունենանք այս հարցում։ Մեր նպատակն է կառավարության հաջորդ շաբաթվա նիստում հաստատել դա»,- ասաց Քերոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում