Ֆրանսիան պահանջում է հետաքննել Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան դեպքը

Ֆրանսիան պահանջում է հետաքննել Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան դեպքը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է հետաքննել Դոնբասում զոհված ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահը։ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:

«Ֆրանսիան պահանջում է հնարավորինս արագ հետաքննություն սկսել՝ BFM հեռուստաընկերության լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր լրատվամիջոցներում Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան մասին տեղեկությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում