Դեկտեմբերին Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ
2020 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ՝ 105 տղա եւ 79 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 106 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Սեւանի, 25 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ ամբողջ 2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1893 ծնունդ, որոնցից 1006-ը եղել են տղաներ, 887-ը՝ աղջիկներ։
Կարծիքներ