Մեծ Բրիտանիայի թագավորը ձայնագրել է իր առաջին սուրբծննդյան հեռուստաուղերձը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը սեպտեմբերին գահ բարձրանալուց հետո ձայնագրել է իր առաջին սուրբծննդյան հեռուստաուղերձը: Ուրբաթ երեկոյան Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության համաձայն՝ միապետի ելույթը, որը կցուցադրվի դեկտեմբերի 25-ին, ձայնագրվել է Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նկարահանումներն իրականացրել է BBC Broadcasting Corporation-ի ռեժիսորական թիմը։
Կարծիքներ