Քանի մեքենա է տարվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ժամը 14:00-ի դրությամբ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 14:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ժամը 14:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։
Կարծիքներ