Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար

իՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու  դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտե տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973թ. ծնված կնոջ հետ, Երևանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի այդ, պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

 Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  46-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում