Մեծ Բրիտանիան 40 տոկոսով կավելացնի միջուկային ներուժը՝ մարտագլխիկների քանակը հասցնելով մինչեւ 260-ի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կավելացնեն երկրի միջուկային ներուժը՝ մարտալխիկների ընդհանուր քանակը ներկայիս 180-ից հասցնելով մինչեւ 260-ի: Այդ մասին ասված Է թագավորության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի՝ մարտի 16-ին տարածված համալիր ամփոփագրում:
Փաստաթղթում ընդգծված Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմում Է այդ քայլին մի շարք երկրների կողմից «տեխնոլոգիական եւ դոկտրինային սպառանալիքների» պատճառով, ինչը Լոնդոնին հարկադրում Է նման մարտահրավերներին հակազդել իր պաշտպանունակության ամրապնդմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ