Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել հայ զինծառայողների մարմիններ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին որպես միջնորդ մասնակցել է հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը Հայաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Թե քանի զինծառայողի մարմին է փոխանցվել, Զառա Ամատունին չասաց՝ նշելով, որ թիվը պետք է հաստատեն կողմերը, որոնք և հանդիսանում են գործողության կազմակերպիչը:
Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 6 ՀՀ զինծառայողի մարմին:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր փոխանցվել 32 զոհված զինծառայողի մարմին:
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին էր փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 95 զինծառայողի մարմին:
Կարծիքներ