Սուեզի ջրանցքում ավազամրրիկի պատճառով 2 նավահանգիստ է փակվել

Սուեզի ջրանցքում ավազամրրիկի պատճառով 2 նավահանգիստ է փակվել

Սուեզի ջրանցքով անցնող ավազամրրիկի պատճառով Եգիպտոսի իշխանությունները ստիպված են եղել փակել երկու նավահանգիստ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ Եգիպտոսի որոշ հատվածներում փոշու և ավազի ամպեր են բարձրացել:

Ըստ BBC-ի հրապարակման՝ հունիսի 1-ին մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել, երբ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեով անցնող ավազամրրիկը շրջել է գովազդային վահանակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում