Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպումը կսպասարկեն Խորվաթիայի մրցավարները
Սեպտեմբերի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության որակավորման J խմբի 6-րդ տուրի Հայաստան - Լիխտեյնշտեյն հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դույե Ստուկանը։ Եզրային մրցավարներն են Գորան Պերիցան ու Մարյան Տոմասը։ Չորրորդ պաշտոնյան է Իվան Բեբեկը։
Գլխավոր մրցավարին կօգնեն նաև Ֆրան Յովիչն ու Մարիո Զեբեցը, որոնք կսպասարկեն VAR համակարգը։ Բոլորն էլ Խորվաթիայից են։
Կարծիքներ