ՏԿԵ նախարարը Վանաձորի հյուրանոցներում գտնվող բռնի տեղահանվածներին հորդորել է բնակարաններ գտնել և օգտվել աջակցությունից

ՏԿԵ նախարարը Վանաձորի հյուրանոցներում գտնվող բռնի տեղահանվածներին հորդորել է բնակարաններ գտնել և օգտվել աջակցությունից

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված քաղաքացիներին։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։

Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։

Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում