ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.63 դրամով և կազմել 487.77 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.14 դրամով և կազմել 542.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 5.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.25 դրամով և կազմել 640.83 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 587.99 դրամով և կազմել 29952.94 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.26 դրամով և կազմել 386.41 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ