Ճապոնիայում սարք են մշակել, որը 30 վայրկյանում կարող է ոչնչացնել կորոնավիրուսը
Ճապոնիայում ստեղծվել է շարժական սարք, որը կարող է կես րոպեում COVID-19-ի վիրուսը ոչնչացնել 99.99 %-ով : Այս մասին հայտնում է ren.tv-ն՝ հղում անելով ճապոնական Mainichi. պարբերականին:
«Handy UV emitter»-ը իրենից ներկայացնում է խորը ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող սարք, որի կիրառումը համարվում է ժամանակակից գիտության ձեռքբերումներից մեկը: Հեղինակների պնդմամբ, սարքն արտանետում է ուլտրամանուշակագույն 280 նանոմետր երկարության և 70 միլիվատ հզորության ճառագայթներ:
Ենթադրվում է, որ վիրուսային մասնիկները ոչնչանում են ճառագայթի 260 նանոմետր երկարության դեպքում: Գիտնականները պարզել են, որ նման աշխատանքի դեպքում սարքի շահագործման տևողությունը կկազմի 2000 ժամ: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սարքը կարող է 30 վայրկյանում 99.99 %-ով ոչնչացնել վիրուսը 5 սմ հեռավորության վրա:
Այժմ հեղինակները փնտրում են խորը լուսադիոդային ուլտրամանուշակագույն ճառագայթների արտադրողի , որպեսզի հնարավոր լինի սարքի մասսայական արտադրություն կազմակերպել: Հետագայում նույն սարքը կարող է կիրառվել օդի և օդորակիչների մաքրման համար:
Կարծիքներ